Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքն ու Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության (գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Ուժի մեջ են նաև 7 մլն դրամի չափով գրավն ու բացակայելու արգելքը։Սամվելի անազատությունը տևեց ուղիղ 100 օր»,- գրել է նա։



























