Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշեց դադարեցնել Արմեն Արայի Բարսեղյանին տրված տարկետումը:

Որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության  2024-ի հունիսի  18-ի գրությունն այն մասին, որ Արմեն բարսեղյանն այլեւս Հայաստանի  շախմատի հավաքական թիմի անդամ չէ:

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային  զորակոչից տարկետում տալու մաuին» որոշման մեջ: