Չարենցավանցիները, որոնք երեկ նստացույց են արել՝ իրենց բողոքն արտահայտելով Չարենցավանում Անձնագրային բաժինը փակելու որոշման դեմ, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելուց հետո բնակիչներին է մոտեցել Չարենցավանի ոստիկանապետն ու հայտնել, որ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն առաջիկայում կհանդիպի իրենց հետ։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեց ակցիայի մասնակիցներից Գևորգ Հակոբյանը։
«Երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցավ՝ հարսանիքին մասնակցելու համար, մեզ է մոտեցել Կոտայքի ոստիկանապետն ու ասել՝ Վահե Ղազարյանն առաջիկայում հանդիպելու է ձեզ հետ և քննարկելու է իրավիճակը»,- ասաց բնակիչը։
Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը Չարենցավանում հարսանիքի են մասնակցելու․ չարենցավանցի





























