Բնակչության պարտադիր տարհանում կիրականացվի Սումիի մարզի հինգ համայնքների 23 բնակավայրերից, ըստ РБК-Украина-ի՝ հեռուստամարաթոնում հայտարարել է Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Արտյուխան։
Ըստ նրա՝ խոսքը մոտ 6 հազար մարդու, նրանց թվում՝ 425 երեխայի տարհանման մասին է։
«Առաջին հերթին խնդիր է դրված տարհանել երեխաներով ընտանիքներին»,- ընդգծել է մարզի ղեկավարը։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական զորքերը սաստկացրել են Ուկրաինայի սահմանամերձ շրջանների, մասնավորապես Սումիի շրջանի գնդակոծությունները։ Այնտեղ մեկ օրից ավելի է, ինչ օդային տագնապ է հնչում։





























