Մագնիսական հենարանով նոր գերարագընթաց տրանսպորտային համակարգի ցուցադրական փորձարկումները վերջերս ավարտվեցին հյուսիսային Չինաստանի Շանսի նահանգում, ինչը դարձավ հերթական ձեռքբերումը մագնիսական հենարանով գնացքի ստեղծման գործում, որը կարող է զարգացնել մինչև 1000 կմ/ժ արագություն: Այս մասին գրում է Xinhua-ն։

Մագնիսական հենարանով գնացքի փորձարկումն իրականացվել է 2 կմ երկարությամբ խողովակաշարի ներսում՝ ցածր վակուումի պայմաններում: Արդյունքները ցույց են տվել, որ գնացքը կարող է իրականացնել վերահսկվող նավարկություն, կայուն կախոց և անվտանգ կանգառ առաջադրված կոր գծի երկայնքով:

Բացի այդ, մեքենայի առավելագույն արագությունը և կախոցի բարձրությունը համապատասխանել են առաջադրված չափանիշներին: Բոլոր համակարգերն աշխատել են նորմալ, իսկ մեքենայի հետագիծը լիովին համապատասխանել է տեսական հետագծին:

2022 թվականի ապրիլին Յանգաոյում սկսվել է վերոնշյալ համակարգի շինարարությունը։ Այն համակցում է օդատիեզերական և վերգետնյա երկաթուղային տեխնոլոգիաները, ինչը թույլ է տալիս  գնացքներին հասնել 1000 կմ/ժ արագության:

Ապագայում այս համակարգը կարող է օգտագործվել մեգապոլիսների միջև երթևեկության համար, ինչը հնարավորությւոն կտա  Պեկինից Շանհայ հասնել մոտ մեկուկես ժամում: