Մոտ մեկ տարի անց այն բանից հետո, երբ արհեստական բանականության միջոցով ստեղծված ավագ դպրոցի մերկ աղջիկների նկարները ցնցեցին Իսպանիայի հարավի համայնքը, այս ամառ անչափահասների հարցերով դատարանը նրանց 15 դասընկերների դատապարտեց մեկ տարվա փորձաշրջանի:
Սակայն վնասակար խորը ֆեյքեր ստեղծելու համար կիրառվող արհեստական բանականության գործիքը դեռևս հասանելի է համացանցում՝ խոստանալով վայրկյանների ընթացքում «մերկացնել վեբ կայք ներբեռնված ցանկացած լուսանկար», գրում է Associated Press-ը։
Այժմ Կալիֆոռնիայում հավելվածը փակելու փորձեր են արվում, մասնավորապես, Սան Ֆրանցիսկոն այս շաբաթ իր տեսակի մեջ առաջին հայցն է ներկայացրել, որը, ըստ փորձագետների, կարող է նախադեպ ստեղծել, բայց միաժամանակ բախվել բազմաթիվ խոչընդոտների:
«Ամբողջ աշխարհում ցնցող թվով կանայք և աղջիկներ օգտվել են այս պատկերների տարածումից», -հայտարարել է ՝ Սան Ֆրանցիսկոյի քաղաքային ընտրված դատախազ Դեյվիդ Չյուն, որը գործ է հարուցել Կալիֆոռնիային, Նյու Մեքսիկոյին, Էստոնիային, Սերբիային, Միացյալ Թագավորությանն ու այլ երկրների կազմակերպություններին առնչվող մի խումբ հայտնի կայքերի դեմ:
«Այս պատկերներն օգտագործվում են կանանց և աղջիկներին վախեցնելու, նվաստացնելու և սպառնալու համար», - ասել է նա Associated Press-ին: «Եվ դա վնասակար ազդեցություն է ունենում զոհերի հեղինակության և նրանց հոգեկան առողջության վրա, հանգեցնում է ինքնուրույնության կորստի, իսկ որոշ դեպքերում՝ ինքնասպանության»։
Կալիֆորնիայի բնակիչների անունից ներկայացված հայցում ասվում է, որ անանուն ծառայությունները խախտել են բազմաթիվ նահանգային օրենքներ՝ ուղղված խաբուսիկ բիզնեսի վարման, կողմերի համաձայնությունն անտեսող պոռնոգրաֆիայի և երեխաների նկատմամբ սեռական բռնության:
Սակայն երբեմն դժվար է որոշել՝ ով է գործարկում հավելվածները, որոնք հասանելի չեն հեռախոսի հավելվածների համար նախատեսված խանութներում, բայց որոնք դեռևս հեշտ է գտնել համացանցում:
«Կան մի շարք կայքեր, որտեղ ներկա պահին հստակ չգիտենք՝ ովքեր են օպերատորները կամ որտեղից են նրանք գործում, բայց ունենք հետաքննության գործիքներ և դատարանկանչելու լիազորություններ՝ իրողությունը պարզելու համար,-ասում է Չյուն: -Եվ մենք, անշուշտ, այս դատավարության ընթացքում կկիրառենք մեր լիազորությունները»:





























