2011 թ. նոյեմբերին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 4.8 տոկոս, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: 2011 թ. առաջին անգամ գնաճի 12-ամսյա մակարդակը հայտնվել է օրենքով նախանշված միջակայքում` 4+-1.5 տոկոս:
Պարենային ապրանքների գնաճը 12 ամսում (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 6.4% է, ոչ պարենային ապրանքներինը` 3.8%, ծառայությունների սակագներինը`2.6%:
Ամսական կտրվածքով (նոյեմբերը հոկտեմբերի նկատմամբ) արձանագրվել է 1.2% գնաճ, ընդ որում` պարենային ապրանքների գծով` 2.1 տոկոս: Դա հիմնականում պայմանավորված է կաթնամթերքի, հրուշակեղենի, բանջարեղենի եւ կարտոֆիլի գնաճով:
2011թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2%, ինչը 0.5 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված համապատասխան ցուցանիշից (0.7%) :



























