Երեւանում  քիչ առաջ տեղացած հորդառատ անձրեւը այս անգամ եւս  դժվարանցանելի է դարձրել ճանապարրհները մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը  դեպի Եռաբլուր գնացող կամրջի մոտ անձրեւաջրերի մեջ են մնացել «Գազել» մակնիշի մեքենան,  եւ երկու թեթեւ մարդատար մեքենա: Մյուս մեքենաները շրջանցում են այդ հատվածը: 

 Տեղում պարեկային ծառայության աշխատակիցները փորձում են կարգավորել իրավիճակը:

Նման իրավիճակ է ստեղծվել նաեւ այլ վարչական շրջաններում՝ մասնավորապես Երեւանի կենտրոնում, Արաբկիր վարչական շրջանում եւ այլն:

Օգտատերերը լուսանկարներ են հրապարակել, որոնցում հեղեղված են գետնանցումները, խանութները եւ այլն:

2.jpg (14 KB)

3.jpg (12 KB)

photo_2024-08-31_00-50-24.jpg (89 KB)photo_2024-08-31_00-57-04.jpg (81 KB)