Ինձ թվում է, որ Ադրբեջանն իր ուժերով այսօր միջանցքը չի բացում, որովհետեւ խորը հակասություններ կան Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, «ԼՂՀ անկեղծության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ալիևը չի համաձայնում Էրդողանի լիդերության հարցին եւ դրա հետ էր կապված Պուտինի այցը Բաքու: Պուտինը դա նկատել էր եւ փորձեց Ադրբեջանին իր կողմը քաշել: Սա քաղաքականություն է»,-ասաց նա: