Դուք գիտեի՞ք, որ հունիսի 2-ի արձանագրությունը ստորագրվել է՝ Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տալու մասին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, «ԼՂՀ անկեղծության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ճանապարհ, ոչ թե միջանցք, բարեբախտաբար: Չգիտեիք, Զախարովայից իմացաք: Դուք կարդացե՞լ եք 2021 թվականի հունվարի 11-ի արձանագրությունը: Դուք տեղյա՞կ եք 2020-ի դեկտեմբերի 19-ի արձանագրությունից: Պատահաբար ռուս սպայի ձեռքից խլեցինք, հրապարակեցինք: Ասում են՝ 7 հատ տենց թուղթ է ստորագրել: Գժի նման գնում է, ով ինչ դեմ է տալիս՝ ստորագրում է»,-ասաց նա:





























