Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր` նոյեմբերի 1-ին, մասնակցել է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Աջափնյակ վարչական շրջանների թիվ 161 եւ 46 մանկապարտեզներում Միջազգային օգնություն եւ զարգացում /IRD/ կազմակերպության կողմից խոհանոցների եւ սանհանգուցների վերանորոգման ծրագրի ավարտը նշանավորող միջոցառմանը։

Այդ հաստատությունները կառուցվել են վաղ 70-ականներին եւ երբեւէ չեն բարեկարգվել: IRD-ն եռամսյա ժամկետում իրականացրել է այս երկու վերանորոգման ծրագրերը՝ ԱՄՆ   աջակցությամբ եւ ՎՕՍԲ կամ LDS Charities բարեգործական կազմակերպության համաֆինանսավորմամբ: Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի մասնակցությունը հնարավորություն տվեց թիվ 161 մանկապարտեզի խոհանոցում տեղադրել մեծ վառարան: Վերանորոգման ծրագիրն անդրադարձել է կարեւոր հիմնախնդրին եւ բարելավել երեխաների սննդային եւ սանիտարական հիգիենայի պայմանները: IRD-ն տրամադրել է նաեւ հագուստ, վերմակներ եւ դպրոցական պարագաներ:

1992 թվականից ի վեր ԱՄՆ պետդեպարտամենտը տարբեր ծրագրերի միջոցով տարածաշրջանին տրամադրել է մարդասիրական օգնություն՝ հայտնի ««Աջակցությունը տալիս է հույս,, /ԱՏՀ/ ծրագրի շրջանակներում: Առ այսօր, ԱՏՀ ծրագրի շրջանակներում շուրջ 405 միլիոն ԱՄՆ դոլար արժողության աջակցություն է հասել Հայաստան, ի նպաստ կարիքավոր բնակչության՝ ծերերի, հաշմանդամների, երեխաների, երկրաշարժից տուժածների եւ այլոց: