Բագրատ Սրբազանի հանդիպումն արցախյան պատերազմների մասնակիցների հետ ավարտվեց։
«Արցախ չունենք այսօր՝ այն Արցախը, որով հպարտանում էինք։ Արցախ չունենք՝ իր սրբարաններով, մեր ընկերների շիրիմներով, մեր պատմական վանքերով, որտեղ երբեք թշնամի չէր մտել»,–հանդիպման ժամանակ ասաց նա։
«Ինձ համար այսօր ամոթ է թե՛ Եռաբլուրում նայել իմ ընկերների ու եղբայրների աչքերին, թե՛ պարզապես անցնել այն մարդկանց կողքով, որոնք անցել են պատերազմի բովով, մարտի դաշտը չեն լքել, սակայն այսօր իրենք են գտնվում լքվածության մեջ»,–նշեց Բագրատ Սրբազանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպում է արցախյան պատերազմների մասնակիցների հետ։





























