Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստ չէ աջակցել Գազայի հետպատերազմյան ծրագրին, որը պաղեստինյան պետության ստեղծում չի ներառում, հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալլահ բեն Զայեդ Ալ Նահայանը։

«ԱՄԷ-ն պատրաստ չէ աջակցել Գազայի հետպատերազմյան ծրագրին՝ առանց պաղեստինյան պետության ստեղծման»,- ասվում է X սոցիալական ցանցում նրա հայտարարության մեջ։

Իր հերթին, էմիրության դիվանագիտական ​​խորհրդական և նախկին պետնախարար Անվար Գարգաշը նշել է, որ շեյխ Աբդալլահի հայտարարությունը հստակեցնում է, որ ԱՄԷ-ն մերժում է ամեն ինչ, բացի Պաղեստինի և Իսրայելի  երկու պետությունների մասին որոշումից։

«Նորին գերազանցություն շեյխ Աբդալլահ բեն Զայեդի հայտարարությունն այն մասին, որ ԱՄԷ-ն պատրաստ չէ աջակցել Գազայի հետպատերազմյան ծրագրին առանց պաղեստինյան պետության ստեղծման, արտացոլում է մեր ամուր դիրքորոշումը մեր պաղեստինցի եղբայրներին աջակցելու հարցում և մեր համոզմունքը, որ տարածաշրջանում կայունություն չի կարող լինել առանց երկու պետությունների մասին որոշման իրականացման,- գրել է Գարգաշը X-ի իր միկրոբլոգում:- ԱՄԷ-ն շարունակելու է աջակցել  Պաղեստինի ժողովրդին և նրա ինքնորոշման իրավունքը»:

Հիշեցնենք, որ Իսրայելը դեմ է Պաղեստին պետության ստեղծմանը։