Ռուսաստանի եւ Իրանի ԱԽ քարտուղարների մակարդակով հանդիպումներն առաջին հերթին վերաբերում են երկկողմանի պայմանագրին, որը պատրաստվում են կողմերը կնքել, իսկ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» օրակարգում ընդհանրապես չկար մինչեւ վերջին հայտարարությունը, որը հնչեց Լավրովի կողմից՝ Բաքու այցի ժամանակ:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, APRI գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը:

«Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որ մենք վստահ ենք, որ մեր իրանցի գործընկերները հասկացան մեր դիրքորոումը կոմունիկացիաների վերաբերյալ, այս մեսիջը կարող ենք կարդալ, որ Ռուսաստանը կարողացավ համոզել Իրանին, որ ճանապարհը պետք է բացվի ՌԴ վերահսկողության ներքո: Բայց հիմա, երբ իրանական պաշտոնական լրատվամիջոցներից տեսնում ենք, որ ասվում է՝ Ռուսաստանն ընդունեց իԻրանի դիրքորոշումը կոմունիկցիաների վերաբերյալ, նշանակում է, որ այն ձեւաչափը, որը ՌԴ-ն նախատեսում էր, ինքը գրեթե ժամանակավոր էլ օրակարգում չէ:

Ռուսաստանն ուներ երկու օպցիա. Մեկը, որ կոմունիկացիաներում լինի մասնավոր կազմակերպության ներկայություն, որը նշանակում է արեւմտյան ներկայություն, կամ ՌԴ ներկայություն: Երկրորդ օպցիան, որ քննարկել են եւ պայմանավորվել են, որ բոլոր կոմունիկացիաները պետք է լինեն Հայաստանի ինքնիշխանության ներքո, էլ ռելեվանտ չի, որովհետեւ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են մասնավոր կազմակերպության շուրջ:

Իրանն ի սկզբանե դեմ էր, որ Հայաստանի տարածքով ինչ-որ ճանապարհ անցնի, քանի որ այս իրավիճակում ցանկացած հաղորդակցություն շատ կարճ ժամանակում վերածվելու էր միջանցքի: Միաժամանակ Իրանը դեմ էր, որ այնտեղ լինի արեւմտյան ներկայություն, նաեւ ռուսական ներկայություն: Քանի որ չբացվելու տարբերակը բացառվում է, Իրանը եղած օպցիաներից կնախընտրի, որ այնտեղ լինի ռուսական ներկայությունը, քան արեւմտյանը»,-ասաց փորձագետը:

Նա նկատեց, որ հնարավոր չէ Սյունիքում ունենալ ռուսական ներկայություն, եթե բանակցությունները չեն ընթանում ռուսական միջնորդությամբ. «Այժմ բանակցություններում չեն քննարկում ռուսական ներկայություրնը, քննարկում են արեւմտյան միջազգային մասնավոր ընկերության տարբերակը: Երկրորդը, դժցվար թե օրակարգ փորձեն բերել ընդհանուր կոմունիկացիաների ապաշրջափակումը, որը Հայաստանը կարող էր բերել, որ հետաձգեր այս հարցը: Հիմա Հայաստանի համար կարեւոր է ժամանակ շահել մինչեւ պարզ լինեն Վրաստանում իրավիճակը, ԱՄՆ-ի ընտրությունները, իր ուժերը վերականգնել եւ կարողանա ինքնուրույն վերահսկել հողորդակցության ուղիները: Իսկ բանակցությունների այս ձեւաչափում Սյունիքում ռուսական ներկայությունը բացառվում է»: