Տեխասի ոստիկանները հարավային սահմանից ոչ հեռու բախվել են 36 անլեգալների, որոնք հայտնել են, որ յուրաքանչյուրը վճարել է 12 000 դոլար սահմանի ապօրինի հատման համար՝ փորձելով հանդիպել «հովանավորին» Նյու Ջերսիում, տեղեկացրել է Fox News-ը։

Ոստիկանությունը անլեգալների խմբին հայտնաբերել է Նորմանդիա սահմանային քաղաքում, տեղեկացրել են Տեխասի նահանգի հանրային անվտանգության վարչությունում։ 15 միգրանտներ Բրազիլիայից, Պերուից, Էկվադորից, Նիկարագուայից, Դոմինիկյան Հանրապետությունից եւ Հարավային Աֆրիկայից ձերբակալվել են երկրի տարածք անօրինական ներթափանցման կասկածանքով։

«Խմբում կան «առանձնակի հետաքրքրություն ներկայացնող անձինք»։ Դրանք անլեգալ ներգաղթածներն են Թուրքիայից, Պակիստանից, Հնդկաստանից եւ Վիետնամից։

Ներքին անվտանգության նախարարության (DHS) տվյալներով՝ հատուկ հետաքրքրություն ներկայացնող անձինք այն մարդիկ են, որոնք ԱՄՆ քաղաքացիներ չեն եւ պոտենցիալ առումով սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ Ազգային անվտանգությանը կամ նրա շահերին՝ ելնելով նրանց ուղեւորության բնույթից։

Այս սահմանումը չի նշանակում, որ այդ մարդիկ «ահաբեկիչներ» են, բայց նրանց ուղեւորությունը եւ վարքը մատնանշում են հանցավոր գործունեության հետ կապի մասին, ներառյալ ահաբեկչությունը, որը պահանջում է հետագա ստուգում եւ հետաքննություն։