ԱՄՆ իրավապահները կարողացել են բռնել սպանության մեջ կասկածվողին այն բանից հետո, երբ նրան կանգնեցրել են կարմիր լույսի տակով անցնելիս, տեղեկացրել է The New York Post թերթը։
43-ամյա Թիմոտի Հիքերսոնը հիմնական կասկածվողն է 23-ամյա Շեյն Դոնահյուի սպանության մեջ, որը կատարվել է 2010թ. Վիրջինիա նահանգում։ Անցած շաբաթ Ֆլորիդայի նահանգի Ֆլեգլեր օկրուգի ոստիկանները Հիքերսոնին կանգնեցրել են այն բանից հետո, երբ նա խախտել է ճանապարհային երթեւեկությունը՝ անցնելով կարմիր լույսի տակով։
Պարբերականի խոսքով՝ Հիքերսոնը ցնցվել էր այն բանից հետո, երբ իմացել էր, որ իրեն ձերբակալում են ոչ միայն երթեւեկության կանոնները խախտելու համար, այլ նաեւ սպանության կասկածանքով։
Նա որոշ ժամանակ կգտնվի կալանքի տակ Ֆլորիդայում, ինչից հետո կտեղափոխվի Վիրջինիա։





























