Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև հոկտեմբերի 15-ը փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի-Օհանովի  խաչմերուկից մինչև Շերամի-Տիչինայի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը:

Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: