Դաշնային դատախազները պաշտոնապես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեղադրանք են ներկայացրել Ռայան Ռութին։ Նրան մեղադրում են նաեւ հրազեն պահելու մեջ՝ դաշնային ծառայողի դեմ բռնի հանցագործություններ եւ հարձակումներ կատարելու նպատակով, գրել է ABC News-ը։

Մինչ այդ Ֆլորիդայի դաշնային դատարանը 58-ամյա Ռութին եւս երկու մեղարանք էր ներկայացրել՝ դատապարտված լինելու ընթացքում հրազեն պահելու եւ ջնջված սերիական համարով զենք պահելու։

Ինչպես նշել է Associated Press-ը, Թրամփի դեմ ոտնձգության մեջ կասկածվողին կարող է սպառնալ ընդհուպ մինչեւ ցմահ բանտարկություն։

Ռութի քրեական գործը հանձնել են օկրուգային դատավոր Էյլին Քենոնին, որն այս տարա հուլիսին փակել էր Դոնալդ Թրամփի՝ գաղտնի փաստաթղթեր պահելու գործը։