Լոս Անջելեսում, ենթադրաբար, զավթվել է ուղեւորատար ավտոբուս պատանդներով, գրել է Newsweek-ը։

«Ավտոբուսը շրջապատված է ոստիկանական վարչության իրավապահներով. տեղեկություն է ստացվել չորեքշաբթի վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին։ Ինտերնետում հայտնված տեղեկություններում հավաստիացվում է, որ ավտոբուսը զավթվել է, եւ դրանում կարող են գտնվել պատանդներ»,- նշվել է հրապարակման մեջ։

Դեպքի վայրի տեսանյութերում եւ լուսանկարներում երեւում է ավտոբուսը, որի դիմաց կանգնած են ոստիկանության մեքենաները, կարելի է տեսնել նաեւ զինված հատուկջոկատայինների։