Ոստիկանությունը ձերբակալել է Լոս Անջելեսում ավտոբուսի առևանգման մեջ կասկածվողին, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է NBC հեռուստատեսությունը։
Պարբերականի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց: Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչը հայտնել է, որ ավտոբուսի վարորդին ազատել են հատուկջոկատայինները, նա չի տուժել: Նախաքննությունը շարունակվում է։
NBC-ի փոխանցմամբ՝ ականատեսները սոցցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել դեպքի վայրից։ Դրանցում լսելի է, թե ինչպես են ոստիկանները շրջապատում այն և կասկածյալին կոչ են անում հանձնվել:
Ավելի վաղ Newsweek ամսագիրը հայտնել էր, որ անհայտ անձը Լոս Անջելեսում ավտոբուս է առևանգել։ Պարբերականի տվյալներով՝ վարորդը և ուղեւորները, հնարավոր է, պատանդառված են:





























