Անտառային հրդեհները պատել են Արգենտինայի կենտրոնական գյուղատնտեսական շրջանի՝ Կորդոբայի 40 հազար հեկտարը (400 քառակուսի կիլոմետր)՝ թողնելով ածխացած անասուններ, տներ, անտառներ և դաշտեր, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Հրշեջները փորձում են հանգցնել կրակը՝ գործի դնելով ջրատար ինքնաթիռներ և ուղղաթիռներ՝ քաղաքային շրջաններում հրդեհի տարածումը կանխելու համար:
Հրդեհներն սրվել են շոգ եղանակի և երաշտի պատճառով, որոնք այս տարի ռեկորդային ծավալոշվ բռնկվել են Հարավային Ամերիկայում՝ Բոլիվիայից մինչև Բրազիլիա:





























