Գերմանիայի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել երեք տղամարդկանց, որոնք ձերբակալվել են այս տարի Ֆորմուլա-1-ի լեգենդ Միխայել Շումախերի ընտանիքին շանտաժի ենթարկելու կասկածանքով, տեղեկացրել է The Guardian-ը։

Դատախազության հայտարարության համաձայն, գլխավոր կասկածյալը՝ Վուպերտալ քաղաքի 53-ամյա բնակիչը սպառնացել է հրապարակել անձնական լուսանկարներ եւ տեսանյութեր եւ պահանջել է 15 միլիոն եվրո Շումախերի ընտանիքից։

Ենթադրաբար, դրանց մեջ եղել են Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնի լուսանկարները Ֆրանսիական Ալպերում 2013թ. դժբախտ դեպքից առաջ եւ հետո, ինչի հետեւանքով նա լուրջ գանգուղեղային  վնասվածք էր ստացել։ Այդ ժամանակվանից 55-ամյա Շումախերը հանրությունում չի երեւացել։ Լուսանկարներն արվել են մեկ այլ 53-ամյա տղամարդու կողմից Վուլֆրատ քաղաքից, որը մինչեւ 2021թ. թիկնապահ է աշխատել Շումախերների ընտանիքում։

Նրան կասկածում են այն բանում, որ վաճառել է նյութերը «հնգանիշ» գումարով, եւ նրան կարող է սպառնալ «զգալի» բանտարկություն շանտաժի եւ մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտելու մեղադրանքով։

Դատախազությունը հավաստիացնում է, որ գլխավոր կասկածյալը այս տարվա հունիսին մի քանի անգամ զանգահարել է Շումախերների ընտանիքի աշխատակցին՝ փող պահանջելով։ Նա իբր սպառնացել է հրապարակել լուսանկարներն այսպես կոչված մութ ցանցից, եթե փողը չվճարվի։ Գլխավոր կասկածյալին ներկայացվել են շանտաժի փորձի մեղադրանքներ առավելագույն՝ 15 տարի բանտարկության պահանջով, թեեւ դատախազներն ասում են, որ պատիժը կարող է մեղմվել, քանի որ սպառնալիքը ի կատար չի ածվել։ Վուպերտալի բնակչի 30-ամյա որդուն ներկայացվել է մեղադրանք շանտաժին մասնակցելու մեջ, քանի որ նրա հայրը խնդրել է նրան ստեղծել էլեկտրոնային հասցե, որին անհնար է հետեւել։ Դատախազության հայտարարության համաձայն՝ այդ հասցեն օգտագործվել է Շումախերի ընտանիքին շանտաժի նյութեր ուղարկելու համար։