Վիրջինիայի նահանգի դատարանը մեղավոր է ճանաչել Միացյալ Նահագների Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակցին՝ անցյալ տարի կորպորատիվ հավաքույթի ժամանակ իր ենթակա կնոջ վրա հարձակվելու մեջ:

Այս փաստը հանրային դատական ​​գործերի շարքում վերջինն էր: Դրանք փաստում են զոհերի պնդումները. այն է՝ գործակալությունը համակարգային անկարողություն է դրսևորել բռնության և սեռական ոտնձգության դեպքերը պատշաճ կերպով ուսումնասիրելու հարցում, հաղորդում է CNN-ը։

Դոնալդ Ջեյմս Ասքվիթը Լաուդուն շրջանի շրջանային դատարանում չորեքշաբթի առավոտյան մեղավոր է ճանաչվել հարձակման և բռնության գործադրման մեջ և դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման. բացի 24 ժամից՝ բոլոր ժամկետները պայմանական են, եթե նա ենթարկվի օրենքին:

Ասքվիթը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Զոհ «Մարգարետ Թ.-ն պատմել է, որ Ասքվիթը` նրա այն ժամանակվա ղեկավարը 2023 թվականի հունիսին իր  50-ամյակին նվիրված ծառայողական միջոցառման ժամանակ հարբած «ձեռք է գցել է կնոջը» և վերջինիս հասցեին մի շարք սեքսուալ և նվաստացուցիչ արտահայտություններ է արել»:

ԿՀՎ-ի ներկայացուցիչը նշել է, որ «այս միջադեպի մասին հաղորդումը ստանալուց հետո ԿՀՎ-ն օպերատիվ քայլեր է ձեռնարկել՝ սահմանափակելու համար պարոն Ասքվիթի  շփումը տուժածի հետ»: Ըստ բազմաթիվ աղբյուրների՝ միջադեպի պահին Ասքվիթն իրավունք ուներ թոշակի անցնել, և արդյունքում թոշակի անցավ, ինչը տուժողի փաստաբան Քևին Քերոլն էր առաջարկեց այն պատճառով, որ Գործակալությունը կարգապահական միջոցներ չէր ձեռնարկել նրա դեմ: Ասքվիթին, ըստ փաստաբանի՝ «թույլ տվեցին» հրաժարական տալ. ԿՀՎ-ի խոսնակը միայն հայտարարության մեջ է նշել, որ Ասքվիթը «Գործակալությունից 2023 թվականի սեպտեմբերին թոշակի է անցել»:

Դատավարությունը տեղի է ունենում ԿՀՎ-ի շուրջ մի շարք սեքս-սկանդալների հետնապատկերում, քանի որ հանրային առավել ուշադիր վերահսկողության է սահմանվել՝ սեռական ոտնձգությունների հարցերով գերատեսչության վարած գործերից ելնելով:

Չորեքշաբթի դատավարությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Վաշինգտոնում, ԱՄՆ Կոլումբիա նահանգի շրջանային դատարանի որոշումից հետո, ըստ որի ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը մի քանի կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների, ինչպես նաև թմրանյութերի օգտագործման համար դատապարտել էր 30 տարվա ազատազրկման:

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մեկ այլ մանր զանցանքի համար, երբ ապացուցվել է, որ Ասքվիթը Լանգլիում աստիճանահարթակին հարձակվել է ԿՀՎ մեկ այլ նախկին փորձնակի վրա:

Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետախուզության գծով հանձնաժողովները տարիներ տևած հետաքննության ընթացքում ուսումնասիրել են գործակալությունում սեռական բռնությունների և ոտնձգությունների ենթադրյալ զոհերի ցուցմունքները: Հետաքննությունը հանգեցրել է նման դեպքերի առնչությամբ ԿՀՎ-ի ընթացակարգերը բարեփոխող օրենսդրության ընդունման:

Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ապրիլին հրապարակեց ութ էջանոց զեկույց, ըստ որի ԿՀՎ-ն «ի վիճակի չի եղել արհետավարժ կերպով և միօրինակաբար արձագանքել իր աշխատակիցների շրջանում սեռական բռնությունների և ոտնձգությունների մասին մեղադրանքներին», և ըստ ամենայնի, մեղավորները գործնականում  պատասխանատվության կամ պատժի չեն ենթարկվել: