Արխանգելսկի մերձակայքում անհետացել է Robinson ուղղաթիռը, որում երկու մարդ է եղել, «Интерфакс»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:
«Robinson 44 ուղղաթիռը Բիչյո գյուղից թռչում էր Արխանգելսկի մարզի Պրիմորսկի շրջանի Կարանդաշևսկայա գյուղ։ Ուղղաթիռը կապի մեջ չի մտել և նշված ժամին չի ժամանել դեպքի վայր»,-հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից։ Ուղղաթիռում երկու մարդ է եղել։ Սկսվել են որոնումները։





























