Լեհական դատարանը ազատազրկման է դատապարտել Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներին Ռուսաստանի օգտին լրտեսելու համար, հայտնել է լեհական PAP գործակալությունը։

Երկու տղամարդիկ Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի 16 քաղաքացիների թվում են, որոնց լրտեսական ցանցի հետաքննության շրջանակում ձերբակալել է  Լեհաստանի Ներքին անվտանգության գործակալությունը (ABW): Լրտեսների առաքելությունն էր Ուկրաինա ռազմական տեխնիկայի տեղափոխման վերաբերյալ տեղեկությունների հավաքումը: Վարշավան հայտարարել է, որ Կիևին աջակցելու իր դերը Լեհաստանին ռուսական լրտեսության և դիվերսիայի առանցքային թիրախ է դարձրել:

Լյուբլինի շրջանային դատարանը Մաքսիմ Լ.անունով հայտնի Ուկրաինայի 23-ամյա դատապարտել է քաղաքացուն 6 տարվա ազատազրկման և 15 հազար զլոտի (3912 դոլար) տուգանք նշանակել՝ լրտեսության, ինչպես նաև կաննաբիսի պահպանման համար:

Դատարանը 30-ամյա բելառուս Վլադիսլավ Պ.-ին դատապարտել է երկու տարի 10 ամիս ազատազրկման և 10 հազար զլոտի տուգանք նշանակել՝ խմբավորմանը մասնակցելու և լրտեսության համար։ Նրանք պետք է նաև 5000-ական զլոտի վճարեն հանցագործությունների զոհերի հիմնադրամին:Ըստ լեհական PAP գործակալության՝ դատավոր Միրոսլավ Բրզոզովսկին հայտարարել է, որ իրենց մասնակցությունը խմբում կասկած չի հարուցում:

Լրտեսական շղթայի մնացած անդամները դատապարտվել են ազատազրկման՝ 13 ամսից մինչև վեց տարի ժամկետով։ Մաքսիմ Լ.-ն և Վլադիսլավ Պ.-ն իրավունք ունեն բողոքարկելու վճիռը։