Վենեսուելայում նավթային բեռնանավը, որը շահագործում էր վենեսուելական PDVSA պետական էներգետիկ ընկերության կապալառուն, խորտակվել է Մարակաիբո լճում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ըստ հաղորդագրության՝ հինգշաբթի առավոտվա դրությամբ 19 մարդ էլ հաջողությամբ փրկվել է վթարի վայրից։
Գործակալությունը նշում է, որ վերջին շրջանում Կարիբյան ավազանի երկրներ վենեսուելական նավթն ու վառելիքը տեղափոխող բեռնանավերերին առնչվող միջադեպերն ավելացել են։
Մարտին Վենեսուելայից ուղևորվող շրջված նավից Տոբագոյի մերձակայքում մազութի մեծ արտահոսքից Կարիբյան ավազանի մի քանի երկրներ են տուժել:





























