Փեյջերների պայթյունը Լիբանանում, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է եղել մարտկոցներում թաքցված պայթուցիկներով: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Դրա տվյալներով, սեպտեմբերի 17-ին, երբ տեղի ունեցավ պայթյունների առաջին շարքը, փեյջերն անջատվեցին։ Այսպիսով, տեղեկությունը, որ սարքերը պայթել են դրանց վրա հաղորդագրություններ ստանալուց հետո, չի հաստատվել։
CNN-ի լիբանանյան հետախուզական աղբյուրներից մեկը նշել է, որ պայթուցիկները այնքան լավ են թաքնված եղել փեյջերների մեջ, որ հնարավոր չի եղել հայտնաբերել: Սակայն նա չնշեց, թե մինչ Լիբանան հասնելը այդ սարքերը ինչ ստուգումների են ենթարկվել։ Մեկ այլ աղբյուր, ով ուսումնասիրել է պայթեցված փեյջերը, ավելացրել է, որ պայթուցիկը թաքնված է եղել լիթիում-իոնային մարտկոցում, մի բան, որը նա նախկինում երբեք չի տեսել:
Ինչպես CNN-ին մատնանշեց բրիտանական բանակի նախկին սպա և ռումբերի ոչնչացման փորձագետ Շոն Մուրհաուսը, մարտկոցի մետաղյա պատյանը կարող էր «ներկառուցված լինել էլեկտրոնային դետոնատորով կամ պայթուցիկ լիցքով», որը հնարավոր չէ հայտնաբերել սովորական ռենտգենյան ճառագայթներով: Հեռուստաալիքը եզրակացրել է, որ «այս ամենը վկայում է մատակարարման շղթայում խորը միջամտության մասին, որը ներառում է պետական խաղացող»:





























