Լիբանանի առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ Բեյրութի հարավային խիտ բնակեցված Դահիե արվարձանում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 76-ը։

Al Jazeera-ի տվյալներով՝ Իսրայելի վերջին հարձակումների հետևանքով փլուզվել են վեց շենք:

Փրկարարները փորձում են դեպքի վայրից տարհանել ողջ մնացածներին։