Սիրիայում երկու օդային հարվածների հետևանքով սպանվել է 37 գրոհային, որոնք կապված են ծայրահեղական «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» խմբավորումների հետ, ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ:
Ըստ CENTCOM-ի, զոհվածներից երկուսը բարձրաստիճան զինյալներ են:
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ երեքշաբթի օրը հարված է հասցրել Սիրիայի հյուսիսարևմուտքին, ինչի հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Հուրաս ալ-Դին» խմբավորման բարձրաստիճան զինյալը և ևս ութ մարդ:
Գերատեսչության տվյալներով, նա պատասխանատու էր ռազմական գործողությունների ղեկավարման համար։
CENTCOM-ը նաև հաղորդել է սեպտեմբերի 16-ին Սիրիայի կենտրոնում գտնվող ԻՊ-ի վարժական ճամբարի դեմ իրականացված լայնածավալ ավիահարվածի մասին:
Հարձակման հետևանքով զոհվել է 28 գրոհային, այդ թվում՝ «առնվազն չորս սիրիացի առաջնորդ»:
«Օդային հարվածը կխաթարի ԱՄՆ շահերի, ինչպես նաև մեր դաշնակիցների և գործընկերների դեմ ԴԱԻՇ-ի գործողություններ իրականացնելու կարողությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Սիրիայում մոտ 900 ԱՄՆ զինծառայող կա։





























