Զինված անձինք ներխուժել են Պակիստանի հարավարևմուտքում գտնվող ճամբարը և առևանգել 20 աշխատողի, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Սա մի քանի օրվա ընթացքում արդեն երկրորդ հարձակումն է անհանգիստ Բելուջիստան նահանգում, որտեղ ակտիվանում են գործողությունները կենտրոնական կառավարության դեմ։
Մուսա Խել շրջանի կոմիսարի օգնական Դիլրաջ Կալարան հայտնել է, որ զինված մարդիկ կիրակի առավոտյան ներխուժել են ճամբար, այրել բուլդոզերներ և այլ սարքավորումներ և առևանգել մարդկանց:
Աշխատողները գտնվում էին մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերության ստեղծած ճամբարում, ասել է Կալարան:





























