Ռումինիայում ջրհեղեղների վտանգի պատճառով տարհանվել են տուժած շրջանների ավելի քան 6 հազար բնակիչներ, ինչն ազդել է նաև նավահանգիստների աշխատանքի վրա, հայտնում է Digi24-ը։
Արտակարգ ծառայությունները հայտնել են 6014 տարհանվածների մասին Արգես, Բրաշով, Գալաթի և Վասլուի շրջաններից: Տարհանումների ավելի քան 90%-ը տեղի է ունեցել Գալաթում, ինչի համար նախազգուշացման կարմիր մակարդակ է հայտարարվել։
Տարհանումը սկսվել է նախապես՝ սեպտեմբերի 29-ին։ Եվս 700 մարդ հրաժարվել է լքել իրենց տները։
Բոլոր նավահանգիստները Կոնստանցայի շրջակայքում և Դանուբի վրա Տուլչա կոմսությունում դադարեցրել են գործունեությունը եղանակային պայմանների, մասնավորապես ուժեղ քամիների պատճառով:
Ջրհեղեղից վնասել են առնվազն 11 մեքենա և երկու տուն տարբեր վայրերում։





























