Իսրայելի բանակը Բեյրութի հարավային ծայրամասի Հարեթ Հորեյք և Էլ Լեյլաքի թաղամասերի բնակիչներին կոչ է արել լքել մի քանի շենքեր, որոնք առաջիկա ժամերին ավիահարվածների կենթարկվեն:
Al Jadeed հեռուստաալիքը հաղորդում է, որ նախազգուշացվել են նաև Բուրջ ալ-Բարաջնա փախստականների ճամբարի բնակիչները։
Սպասվող ռմբակոծության մասին տեղեկությունը X-ում (նախկինում՝ Twitter) տարածել է Իսրայելի բանակի արաբախոս ներկայացուցիչ Ավիիայեմ Էդրին։





























