Երեք մարդ մահացել է դանակից ստացած վերքերից, հարձակումը կատարվել է Շանհայի սուպերմարկետներից մեկում։ Այս մասին տեղեկացրել է Xinhua գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Նշվել է, որ երկուշաբթի երեկոյան Սունցզյան շրջանի ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ սուպերմարկետում ինչ-որ մեկը դանակով հարձակվել է հաճախորդների վրա։ Իրավապահները ձերբակալել են 37-ամյա մի տղամարդու, որը հասցրել էր վիրավորել 18 մարդու, նրանցից երեքը մահացել են ավելի ուշ, հիվանդանոցում։
Նախաքննության տվյալների համաձայն՝ տղամարդը հարձակում է կատարել, որպեսզի ինչ-որ մեկի վրա թափի իր չարացածությունը անձնական ֆինանսական խնդիրների պատճառով։





























