10 երեխա մահացել է Բանգկոկում դպրոցական ավտոբուսի այրվելու հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Thai PBS հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ դպրոցներից մեկի աշակերտները Ութհայթհանի նահանգում էքսկուրսիայի ժամանակ երկհարկանի ավտոբուսով, որում 38 երեխա եւ 6 ուսուցիչներ կային, այրվել է։ 19 ուղեւորներ տարհանվել են ավտոբուսից եւ հոսպիտալացվել են։
Ականատեսները վկայում են, որ տեսել են ավտոբուսի հետնամասի պայթյունը, ինչից հետո տրանսպորտային միջոցը հրդեհվել է։





























