Հունաստանում շարունակում են մարել հրդեհները, որոնք արդեն երրորդ օրն է շարունակվում են Կորնթոս շրջանի կանաչ տարածքներում, ինչի պատճառով նոր տարհանումներ են հայտարարվել, հայտնում է Kathimerini-ն։

Կորնթոս ծոցի ափերի մոտ անտառային հրդեհը շարունակվում է կիրակի երեկոյան, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ներգրավվել են 390 հրշեջներ և հարյուրից ավելի տեխնիկա, ինչպես նաև պետական ​​և կամավորական այլ կառույցներ:

Երկու հրշեջներ նույնպես երկուշաբթի տուժել են և շարունակում են մնալ հիվանդանոցում։

Հրշեջ բրիգադի ջանքերը կենտրոնացած են հրդեհները տներից հեռու պահելու վրա։ Որոշ տներ արդեն այրվել են։

Երեքշաբթի առավոտյան Սոֆյանա գյուղի բնակիչներին հրահանգել են տարհանել հարեւան Ռեթի գյուղ։

Երկուշաբթի գիշերվանից հրդեհի պատճառով փակված Կորնթոսից դեպի Պատրա կարեւոր ճանապարհը կրկին բաց է երթեւեկության համար։

Մոտակա որոշ գյուղերում անվտանգության նկատառումներից ելնելով երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 1-ին, դպրոցները փակ կմնան։