Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում երեքշաբթի անհայտ տղամարդը հարձակվել է երեք երեխայի վրա և վիրավորել նրանց, հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Կասկածյալը ձերբակալվել է։

Կեսօրից անմիջապես հետո ոստիկանները հաղորդում են ստացել Էրլիկոն շրջանում՝ քաղաքի կենտրոնից հյուսիս, միջադեպի մասին, ասված է ոստիկանության կարճ հայտարարության մեջ: Ոստիկանությունը հարձակման, կասկածյալի կամ վերջինիս հնարավոր շարժառիթների մասին մանրամասներ չի հայտնել։

Ոստիկանությունը չի հայտնել նաև՝ երեխաներն ինչ աստիճանի վնասվածքներ են ստացել։