Պայթյունը, ենթադրաբար, որոտացել է ճապոնական Միյաձակի պրեֆեկտուրայի օդանավակայանի թռիչքուղում, որի հետեւանքով վնասվել է ասֆալտածածկը, տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները։ Չվերթները չեղարկվել են։
Asahi թերթի տվյալներով՝ վնասվել է մոտ 7 քառակուսի մետր մակերես։ Պաշտոնական պատճառը չի նշվում, բայց, մի շարք պարբերականների տվյալներով, օպերատիվ ծառայությունները պայթյունի մասին տեղեկություն են ստացել։
Օդանավակայանից տրվող ուղիղ հեռարձակման կադրերում, որը վարել է TBS հեռուստաալիքը, տեղի ժամանակով ժամը 07.58-ին երեւացել է, թե ինչպես են ասֆալտի կտորները թռել մի կողմ, իսկ երկնքում ծուխ է բարձրացել։
Ինչպես գրել է Asahi-ն, ավելի վաղ Միյաձակիի օդանավակայանում չպայթած զինամթերքներ են եղել։ Օդանավակայանը գտնվում է Ճապոնիայի Կայսերական նավատորմի նախկին ռազմաօդային կայանի տեղում։





























