Տերուել նահանգում (Արագոնի ինքնավար համայնք) F-18 կործանիչ է կործանվել: Դրա մասին հայտնել է թագավորության ռազմաօդային ուժերի X-ը (նախկինում՝ Twitter):
Նրանց տեղեկություններով՝ ինքնաթիռը «վթարի է ենթարկվել»։ Ինչպես պարզաբանում է El Periódico պարբերականը, օդաչուն զոհվել է։
Միջադեպի պատճառները դեռ չեն հաղորդվում։





























