Բոսնիա և Հերցեգովինայի հարավային Հերցեգովինա-Ներետվա կանտոնում ջրհեղեղի հետևանքով հինգ մարդ է զոհվել, համանուն ջրամբարի մոտկայքի Յաբլանիցա գյուղը կտրվել է երկրի մնացած տարածքից։ Դրա մասին հայտնել է բոսնիական Dnevni avaz պարբերականը։

Վկայակոչելով տարածաշրջանային կառավարության տվյալները, պարբերականը հաղորդում է զոհերի թվի աճի մասին, որոնք հասել են 14-ի։ Զոհերի այս թիվը կարող է աճել՝ անհայտ կորածների մեծ թվի պատճառով։ Բոսնիա և Հերցեգովինայի դաշնության քաղաքացիական պաշտպանության գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ տեղեկություն է ստացել տեղի հինգ բնակիչների մահվան մասին։

«Մենք դեռ հստակ թիվը չգիտենք։ Նման ճգնաժամ ես չեմ հիշում պատերազմից հետո [1992-1995 թվականների հանրապետությունում]։ Այս քաոսային իրավիճակի մասշտաբները սարսափելի են»,- ասել է կանտոնային կառավարության մամուլի ծառայության ղեկավար Դարկո Յուկան։ Ըստ նրա՝ հանրապետության զինված ուժերի զինվորականներն ու քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները նավակներով տարհանում են աղետից կտրված բնակավայրերի բնակիչներին։

Հորդառատ անձրևները հանգեցրել են լեռնային գետերի վարարման և սողանքների։ Ջրերի հոսքերի և լեռներից իջնող ժայռերի զանգվածների պատճառով մի քանի ճանապարհներ մասամբ ավերվել են, վնասվել են բնակավայրերը։ Միաժամանակ արգելափակվել է երթևեկության Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի և երկրի այս մասի ամենամեծ քաղաք Մոստարի միջև մայրուղին:

Բալկանյան երկրները «Բորիս» ցիկլոնի պատճառած ջրհեղեղից թեթև տուժել են, մինչդեռ դրանից լրջորեն տուժել են Կենտրոնական Եվրոպայի երկրները։ Սակայն հոկտեմբերի սկզբին Սլովենիայի, Խորվաթիայի և Բոսնիա և Հերցեգովինայի գետերի ջրի մակարդակը առատ տեղումների պատճառով սկսել է կտրուկ բարձրանալ։