Հինգ մարդ զոհվել, ավելի քան 40-ը տուժել է կիրակի, հրմշտոցից եւ ջրազրկումից, Չեննաիի ավիաշոուի ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է The Indian Express թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 92-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Marina Beach երկմետրանոց լողափում հավաքվել էր 1,2 մլն հանդիսատես, որպեսզի դիտի ինքնաթիռների ցուցադրական թռիչքները։
Իշխանությունները եւ կազմակերպիչները պատրաստ չէին մարդկանց նման կուտակման։ Հանդիսության ավարտին ելքի մոտ ստեղծվել են քաոս եւ հրմշտոց, ինչի հետեւանքով զոհվել է 2-3 մարդ, 40 հանդիսատես տուժել է եւ հոսպիտալացվել։ Ավիաշուուի ժամանակ, 36 աստիճան շոգին, ջրազրկումից շտապ բուժօգնության կարիք է ունեցել 150 այցելու։ Նրանցից ոմանք մահացել են։





























