Իսպանիայի իրավապահ մարմինները ածխաջրածինների ոլորտում խարդախությունների դեմ պայքարի համար հատուկ գործողություն են ծավալել։ EFE գործակալության տվյալներով՝ ներկա դրությամբ հաղորդվել է 14 ձերբակալվածի մասին։
Նշվում է, որ կասկածյալները եղել են հանցավոր ցանցի մաս, որը ենթադրաբար 2 տարվա ընթացքում 182 միլիոն եվրոյի չափով խարդախություն է կատարել: Իսպանիայի տարբեր նահանգներում, ներառյալ՝ Մադրիդում արդեն 11 խուզարկություն է իրականացվել։
Դատախազությունը ուշադրություն է հրավիրել հետաքննվող խմբի հանցավոր բարդ կառուցվածքի վրա։


























