Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի գրասենյակից հայտնել են, որ ծայրահեղ աջ քաղաքական գործիչը բողոք է ներկայացրել ոստիկանություն, երբ անհայտ անձն իր գլխավոր օգնականի անունից նամակ է տարածել՝ պահանջելով Բեն Գվիրի լուսանկարը փակցնել ոստիկանական բաժանմունքներում, գրում է Times of Israel պարբերականը:

Հրահանգը, որը, ինչպես նշվում է, Բեն Գվիրի աշխատակազմի ղեկավար Շանամել Դորֆմանի անունով ուղարկվել է մի քանի ոստիկանական բաժանմունքներ, «կեղծ նամակ է, և նման հրահանգ չկա», հայտարարել են Բեն Գվիրի գրասենյակից։

Քննադատները տևական ժամանակ Բեն Գվիրին մեղադրում էին իսրայելական ոստիկանությունը քաղաքականացնելու մեջ, իսկ նախկին ղեկավար Կոբի Շաբթայը հուլիսին իր հրաժեշտի ելույթի ժամանակ հայտարարել է, որ « ոստիկանությունը չի կարելի քաղաքականացնել, հակառակ դեպքում կկորցնի հանրային օրինակարգությունը և երկրի գոյության իրավունքը»: