ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «Միլթոն» փոթորիկը կարող է դառնալ «վերջին 100 տարվա ընթացքում Ֆլորիդային պատուհասած ամենահզոր փոթորիկներից մեկը»՝ կոչ անելով տարհանել փոթորկի ճանապարհին բնակվող մարդկանց, հայտնել է NBC News-ը:

«Սա կյանքի ու մահվան հարց է, և դրանում ոչ մի չափազանցություն չկա»,-ասել է նախագահը։

Բայդենն այսօր պատմել է «Հելեն» փոթորկի դեմ քայլերի և «Միլթոն» փոթորկին նախապատրաստվելու մասին՝ հայտարարելով, որ ինքը խոսել է տարածաշրջանի բոլոր քաղաքական առաջնորդների հետ և նրանց ասել է, որ «իրենք կարող են ստանալ այն ամենը, ինչ խնդրեն»: Նա հայտնել է նաև, որ առանձին-առանձին դրական պատասխան է ստացել Ֆլորիդայի Հյուսիսային Կարոլինայի նահանգապետերից:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ հազարավոր դաշնային աշխատողներ տեղակայվել են ամբողջ հարավ-արևելքում և ավիաընկերություններին և այլ ընկերություններին հորդորել է կազմակերպել տարհանումներ և գները չբարձրացնել: Դաշնային կառավարությունը դեռ լրացուցիչ պաշարներ է ուղարկում Կարոլինա, Ֆլորիդա և Թենեսի նահանգներ:

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Ֆլորիդային մոտեցող փոթորիկը տորնադոյի պատճառ է դարձել։ Այն ստացել է հինգերորդը՝ վտանգի առավելագույն աստիճանը։