ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի կտավի բնօրինակը վերադարձրել է օրինական տերերի սերունդներին, այն ավելի քան 80 տարի համարվում էր կորած նացիստական հափշտակիչների պատճառով, տեղեկացրել է Fox News-ը։

«Բորդ դը մեր» կտավը («Ծովափ») պատկերում է լողափը ֆրանսիական Նորմանդիա շրջանում։

Կարծիք կա, որ այն ավարտվել է 1865թ. եւ Մոնեի վաղ աշխատանքներից մեկն է, որը ոգեշնչել է նրան ստեղծել յուղաներկով կտավներ իր հարուստ կարիերայի ավելի ուշ շրջանում։

ՀԴԲ արվեստի ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի խումբը Նյու Յորքի եւ Նոր Օռլեանի դաշտային օֆիսների հետ համատեղ Մոնեի կտավը վերադարձրել է օրինական տերերի ողջ մնացած թոռնուհիներ Ադալբերտա եւ Հիլդա Պարլագիներին, Հելեն Լոուին եւ Ֆրանսուազ Պարլագիին Լուիզիանայում, Նոր Օռլեանի ՀԴԲ դաշտային օֆիսում։