Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Բեյրութին հասցված իսրայելական հարվածի հետեւանքով հինգշաբթի երեկոյան զոհերի նախնական թիվը կազմել է 11, վիրավորներինը՝ 48, տեղեկացրել է LBC լիբանանյան հեռուստաալիքը։
Նախարարությունը նաեւ զանգվածային լրատվամիջոցներին եւ սոցցանցերի պլատֆորմներին կոչ է արել դադարեցնել կոչերի հրապարակումը հիվանդանոցներում արյուն հանձնելու մասին, քանի որ այդ կոչերը կարող են խանգարել փրկարար եւ շտապ գործողությունների իրականացմանը։
Նշվել է, որ ներկայում լրացուցիչ արյան կարիք չկա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնին Իսրայելի հասցրած հարվածի մասին։
Reuters-ի տեղեկացմամբ՝ իսրայելական հարվածի թիրախը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչն էր։


























