Ֆիլիպիններում արեւադարձային «Թրամի» փոթորկի զոհերի թիվը հասել է 20-ի, 4 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին տեղեկացրել է GMA News հեռուստաալիքը։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ բոլոր զոհերը Բիկոլ շրջանի բնակիչներ են Լուսոն կղզու հարավում, որտեղ հորդ անձրեւները առաջ են բերել ուժեղ հեղեղումներ։ Ֆիլիպինների ազգային օդերեւութաբանական բյուրոն նշել է, որ «Թրամիի» էպիկենտրոնում քամու արագությունը հասել է 85 կմ/ժ-ի։
Մի քանի տասնյակ հազար մարդ տարհանվել է տներից կյանքին սպառնացող վտանգի պատճառով։





























