Շուրջ 150 մարդ Չելյաբինսկի մարզի Կորկինսկի մունիցիպալ շրջանի փողոցներ է դուրս եկել տաքսու կին վարորդի սպանությունից հետո՝ պահանջելով պատժել մեղավորներին, ուրբաթ հայտնել է շրջանային կառավարության մամուլի ծառայությունը։
«Սպանությունը հուզումներ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, որոնք պահանջում են պատժել հանցագործության մեղավորներին։ Ընդհանուր առմամբ, Կորկինոյում փողոց է դուրս եկել մոտ 150 մարդ։ Ողջ օրվա ընթացքում տեղում աշխատել են Չելյաբինսկի շրջանի շրջանային վարչակազմի և գործադիր մարմինների ներկայացուցիչները, բացատրական աշխատանքներ են կազմակերպվել բնակչության և անկարգությունների մասնակիցների հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ մարզային քննչական վարչության, չորեքշաբթի երեկոյան Կորկինո քաղաքի Վատուտինա փողոցի թիվ 1 տան մոտակայքում գտնվող ավտոմեքենայում հայտնաբերվել է 40-ամյա կնոջ դի՝ դանակահարությունից առաջացած վնասվածքներով։ Քննիչները քրեական գործ են հարուցել սպանության դեպքի առթիվ, և կասկածյալը ձերբակալվել է հինգշաբթի երեկոյան։
Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ տուժողի և կասկածյալ ուղեւորի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ժամանակ տղամարդը դանակի առնվազն 4 հարված է հասցրել կնոջ կրծքին։
Մահացած կինը թողել է երկու երեխա՝ 11 և 15 տարեկան։





























