Երեք մարդ զոհվել է թեթեւ ինքնաթիռների բախումից եւ դրանց անկումից անտառապատ տեղանքում Սիդնեյից հարավ-արեւմուտք, տեղեկացրել է Assocaited Press-ը։

Ոստիկանությունը, հրշեջները եւ շտապօգնության բրիգադները ոտքով հասել են ինքնաթիռների կործանման վայր, Սիդնեյից 55 մղոն հարավ-արեւմուտք։

Մի ինքնաթիռը բախումից հետո այրվել է։

Նոր Հարավային Ուելսի ոստիկանության սուպերինտենդանտի պաշտոնակատար Թիմոթի Քոուլմանը հաստատել է, որ Cessna 182 ինքնաթիռը, որտեղ երկու մարդ կար, բախվել է գերթեթեւ ինքնաթիռին, որում մեկ հոգի է եղել։

«Ականատեսնրեը փորձել են օգնել, բայց երեւի քիչ բան է հնարավոր եղել անել»,- ասել է Քոուլմանը Ավստրալիայի հեռարձակող կորպորացիային։

Նա նշել է, որ այս վթարում անհնար էր ողջ մնալ»։