Գողերը, որոնք հասկանում են լավ պանրից, Լոնդոնում չեդդերի խոշոր գողություն են կատարել, հայտնում է Associated Press-ը։

Neal's Yard Dairy ընկերությունը հայտնել է, որ խարդախ մեկը, որը ներկայացել է որպես ֆրանսիական մանրածախ առևտրի դիստրիբյուտոր, գողացել է 22 տոննա  չեդեր պանիր՝ 300,000 բրիտանական ֆունտ (390,000 դոլար) արժողությամբ, նախքան ընկերությունը կհասկանար, որ իրեն խաբել են և հայտնել գողության մասին:

«Այս պանիրների բարձր արժեքը, հավանաբար, դրանք դարձրել է գողերի հատուկ թիրախ», - ասվում է բրիտանական  Neal's Yard Dairy-ի հայտարարության մեջ:

Westcombe Dairy-ի տնօրեն Թոմ Քալվերն ասել է, որ շատ ժամանակ է ծախսվել պանրի պատրաստման վրա, որը հնեցվել է 12-ից 18 ամիս:

Ընկերությունը պանրի միջազգային առևտրականներին խնդրել է հետևել գողացված պանրին՝ հատկապես 10 կգ և 24 կգ փաթեթներով:

Ընկերությունը հավելել է, որ ամբողջությամբ վճարել է բոլոր երեք պանրագործներին՝ Մեծ Բրիտանիայի պանրի ոլորտն աճող փոքր անկախ բիզնեսներին աջակցելու իր պարտավորությունների համաձայն: