Տասը հարկանի շենքը, որտեղ տեղակայված էր ափարթ-հյուրանոցը, փլուզվել է երեքշաբթի գիշեր արգենտինական Վիլյա Գեսել քաղաքում (Բուենոս Այրեսի շրջան), տեղեկացրել է ԷՖԷ գործակալությունը՝ հղում կատարելով փրկարարներին։

Զոհերի եւ տուժածների մասին առայժմ չի տեղեկացվում։ Պատահարի պատճառները նույնպես պարզ չեն։

Փրկարարները տեղեկացրել են, որ ստույգ հայտնի չէ, թե քանի մարդ է գտնվել շենքում պատահարի պահին, բայց նրանցից ոմանց հետ հաջողվել է կապ հաստատել։ Այժմ կատարվում է փլատակների մաքրման աշխատանք, որպեսզի դրանց տակից հանեն մարդկանց։